ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն է նշանակել Սթիվեն Չունգին, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում զբաղեցրել է հաղորդակցության տնօրենի պաշտոնը, ուրբաթ հայտարարել է Թրամփի անցումային թիմը։

Հայտարարվել է նաև, որ Սերջիո Գորը կզբաղեցնի նախագահի աշխատակազմի կադրային վարչության տնօրենի պաշտոնը։

«Սթիվեն Չունգը և Սերջիո Գորը վստահելի խորհրդականներ են եղել 2016 թվականի իմ առաջին նախագահական արշավից ի վեր և շարունակել են հետամուտ լինել «Ամերիկան ​​ ամենից վեր» սկզբունքի պաշտպանությանը,-ասված է Թրամփի հայտարարության մեջ:

Չունգը Թրամփի առաջին ժամկետի ընթացքում աշխատել է որպես ռազմավարական արձագանքման տնօրեն, որը զբաղվում էր  հաղորդակցության հարցերով: