Մինչ Դոնալդ Թրամփի վերընտրությամբ մտահոգ շատ համայնքներ չգիտեին ինչ անել այս առնչությամբ՝ իտալական Սարդինիա կղզում գյուղը պոտենցիալ հնարավորության հոտ է առել, գրել է CNN կայքը։
Ինչպես եւ Իտալիայի շատ այլ գյուղական շրջաններում, Օլոլային արդեն վաղուց փորձում է համոզել եկվորներին տեղափոխվել այստեղ, որպեսզի վերստեղծեն իրենց բարեկեցությունը տասնամյաների անկումից հետո։ Գործարքը քաղցրացնելու համար Օլոլային հին տները վաճառում է ընդամեն մեկ եվրոյով՝ մեկ դոլարից մի փոքր ավելի։ Այժմ, ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, գործարկվել է կայք՝ ուղղված պոտենցիալ ամերիկացի եկվորներին, առաջարկելով ավելի շատ էժան տներ այն հույսով, որ նրանք, ովքեր հիասթափված են քվեարկության արդյունքներից, կշտապեն ձեռք բերել դատարկ օբյեկտներից մեկը։
Գյուղապետ Ֆրանչեսկո Կոլումբուն CNN-ին պատմել է, որ կայքը ստեղծվել է հատուկ ամերիկացի ընտրողներին գրավելու համար նախագահական ընտրությունների նախօրեին։
Նա աասում է, որ սիրում է Միացյալ Նահանգները եւ համոզված է, որ ամերիկացիները լավագույն մարդիկ են, որոնք կօգնեն վերածնել իր համայնքը։
«Մենք պարզապես շատ ենք ուզում եւ հատուկ ուշադրություն կդարձնենք առաջին հերթին ամերիկացիներին։ Իհարկե, մենք չենք կարող արգելել այլ երկրների մարդկանց դիմում ներկայացնել, բայց ամերիկացիների համար արագացված ընթացակարգ կլինի։ Մենք ակնկալում ենք, որ նրանք կօգնեն մեզ վերածնել գյուղը, նրանք մեր հաղթաթուղթն են»,- ասել է նա։





























