Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի այցն Իսրայել հետաձգվել է, հինգշաբթի հայտնել են նախարարությունից՝ հաստատելով հոլանդական ANP լրատվական գործակալության ավելի վաղ տարածված հաղորդագրությունը։

«Տվյալ հանգամանքներում որոշում է ընդունվել այս պահին Իսրայել չմեկնել»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարի հետ խորհրդակցություններից հետո։

Հինգշաբթի ավելի վաղ Միջազգային քրեական դատարանը ձերբակալության հրամանագիր է արձակել, մասնավորապես՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ:

Նիդեռլանդներում հայտարարել են, որ Միջազգային քրեական դատարանը որոշումը կկատարվի, եթե նրանք ժամանեն երկիր: