Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 26-րդ կմ-ին, դեկտեմբերի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, իրար են բախվել  «Նիսսան Պատրուլ»,  «Օպել Վեկտրա» եւ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Օպել Վեկտրա»-ի վարորդը, 3  ուղեւորները,  եւ «Նիսսան Պատրուլ»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: