Պետբյուջեի եկամուտները կկազմեն 2,84 տրլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, ներկայացնելով 2025թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակը, դեկտեմբերի 3-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Դա, ըստ նախարարի, ավելի քիչ է նախնական ցուցանիշից, որը դրված էր 2025թ. պետբյուջեի նախագծի հիմքում 35,5 մլրդ դրամով։ «Հարկային մուտքերը կրճատվել են 39,6 մլրդ դրամով»,- ասել է Հովհաննիսյանը։

Իսկ պետբյուջեի ծախսերը, համաձայն վերանայված նախագծի, կկազմեն 3,4 տրլն դրամ։ Դրանցից ընթացիկ ծախսերը կկազմեն 2,7 տրլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 մլրդ դրամ։

Պետբյուջեի ծախսերը նախնական տարբերակի համեմատ կրճատվել են 40,8 մլրդ դրամով, իսկ ընթացիկները՝ 42,4 մլրդ դրամով։

Սակայն կապիտալ ծախսերը ավելացել են 1,7 մլրդ դրամով։