Կենտրոնական Կովկասի բնակիչները այստեղ ապրել են 18-10 հազար տարի առաջ եւ ստեղծել օբսիդիանից գործիքներ եւ զենքեր միակ՝ Զայուկովյան հանքավայրից։ Մյուս հայտնի հումքը՝ կայծքարը, արդյունահանել են տարբեր աղբյուրներից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են L'Anthropologie ամսագրում։
...Այս հումքը գտնելու համար հին կովկասցիներն անցել են 200 կիլոմետր։ Ռուս գիտնականները հետազոտել են քարե նմուշները, որոնք հայտնաբերել են հնագույն մարդկանց կացարաններում Կենտրոնական Կովկասում (ժամանակակից Կաբարդինա-Բալկարիայում)։
Նրանք պարզել են, թե որտեղից են բնակիչնեը արդյունահանել օբսիդիանը եւ կայծքարը։ Հետո նրանք ուսումնասիրել են քարե գտածոները Սոսրուկոյում եւ Պսիտուաժում, բնակավայրեր, որտեղ պահպանվել են բազմաթիվ կեցավայրեր։ Հնագետները պարզել են, որ 18-10 հազար տարի առաջ մարդիկ օգտագործել են բարձրորակ քարի հումք։ Պեղումների ժամանակ հնագետները գտել եւ նկարագրել են ավելի քան 10 հազար քարե նմուշներ։ Բնակիչները դրանք արդյունահանել են իրենց կեցավայրից 200-250 կիլոմետր հեռու։
Հայտնաբերվել են 12 հազար տարեկան նմուշներ, որոնց 82 տոկոսը պատրաստված էր կայծքարից, 17 տոկոսը՝ օբսիդիանից, 1 տոկոսը՝ այլ քարատեսակներից...
«Ստացված արդյունքները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես են Կովկասի հնագույն բնակիչներն ընտրել նյութերի աղբյուրները տնտեսական եւ որսորդական գործիքների համար։ Նրանք պատրաստ են եղել դրանք գտնելու համար բազմօրյա արշավներ կատարել։ Հետագայում գիտնականները նախատեսում են ուսումնասիրել Սոսրուկոյի ամենաստորին հատվածի հումքը»,- այս մասին ասել է նախագծի հեղինակ Եկատերինա Դորոնիչեւան։





























