Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Զապորոժիեում անցկացրել է Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստ։ Մասնավորապես, քննարկվել է հակաօդային պաշտպանության հարցը, հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ֆեյսբուքյան էջն ու թելեգրամյան ալիքը։

«Այսօր ես շտաբի նիստ եմ անցկացրել, առաջին հերթին՝ հակաօդային պաշտպանության, ռազմաճակատի կայունացման և անվտանգության մեր հիմնական նպատակներին հասնելու առնչությամբ»,-նշել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ուկրաինային իրական խաղաղություն է պետք, ուստի պետք է իսկապես ուժեղ լինել։ Միաժամանակ, ըստ Զելենսկու, անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինան ամեն օր մոտենա խաղաղությանը։

Ուկրաինայի նախագահը Զապորոժիե կատարած այցի ընթացքում ուկրաինացի գեներալներին ներկայացրել է նաև ցամաքային զորքերի նոր հրամանատար Միխայլո Դրապատոյին։