ԱՄՆ-ի ամենաբարձր և իր բարձրությամբ աշխարհում հինգերորդ երկնաքերը կառուցելու փորձը խնդիրների է բախվել, հայտնում է nud-science-ը։

581 մետր բարձրությամբ Legends Tower-ի շինարարությունը, որը հաստատվել է Օկլահոմայի քաղաքային խորհրդի կողմից, հետաձգվել է տեղական օդանավակայանի տնօրեն Ջեֆ Մալդերի նամակի պատճառով։ Պաշտոնյան հարցում է ուղարկել ԱՄՆ Դաշնային ավիացիայի վարչություն, որ նոր բարձրահարկը կվտանգի թռիչքների անվտանգությունը:

Մնում է տեսնել, թե արդյո՞ք այս խնդրանքը կհանգեցնի նախագծի ամբողջական դադարեցմանը, թե գուցե պահանջի որոշ փոխզիջում կամ վերանախագծում: Առայժմ շինարարական աշխատանքները հետաձգվել են մինչև 2025թ.-ը։