Երեւանում, դեկտեմբերի 13-ին`ժամը 13.07-ին  տեղեկատվություն է ստացվել, որ Վ. Համբարձումյան փողոցի թիվ 8/1 շենքի 124-րդ բնակարանի բնակչին չեն կարողանում օգնություն ցացաբերել` դուռը փակ լինելու պատճառով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները  բացել են բնակարանի դուռը. միջանցքում` ոտքի վնասվածքով գետնին ընկած, հայտնաբերվել է տանտիրուհի, 73-ամյա Զարուհի Տեր-Պետրոսյանը: