ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը և ԿՀՎ-ն Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված չեն շփվել, շաբաթ օրը հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է Interfax-ը։

«Ոչ»,- ասել է նա Մոսկվայում լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Այն հարցին, թե արդյոք Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը «հուսալիորեն պաշտպանված է» և
արդյոք նրան տրամադրվել է Ռուսաստանի Դաշնության պետական ​​պաշտպանություն, Նարիշկինն ասաց. «Այս հարցն ինձ համար չէ։ Ես դա չգիտեմ»:

Անցած շաբաթվա վերջին Սիրիայում թուրքամետ զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը և ձևավորում է անցումային իշխանություն։