Մալայզիայի կառավարությունը սկզբունքորեն համաձայնել է վերսկսել Malaysian Airlines ավիաընկերության MH370 չվերթի որոնումները։
Ըստ Xinhua գործակալության՝ դրա մասին հայտարարել է Մալայզիայի տրանսպորտի նախարար Էնթոնի Լոքե Սիեու Ֆուկը։
Նա նշել է, որ Նախարարների կաբինետը սկզբունքորեն համաձայնել է ընդունել Հնդկական օվկիանոսում հարավային հատվածում շուրջ 15 հազար քառակուսի մետր նոր տարածքում MH370-ի որոնումները սկսելու՝ ծովի հատակի հետազոտության մեջ մասնագիտացած Ocean Infinity ընկերության առաջարկը։
Կուալա Լումպուրից Պեկին չվերթը, որն իրականացվել է 2014 թվականի մարտի 8-ին Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200ER ինքնաթիռով, անհետացել է Հարավչինական ծովի երկնքում թռիչքից 40 րոպե անց: Ինքնաթիռում եղել է 239 մարդ։ Նրանք բոլորը 2015 թվականին վթարի հետևանքով մահացած են հայտարարվել։





























