Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև ապագա հարաբերությունները կախված կլինեն Վաշինգտոնի հետագա հայտարարություններից և Ռուսաստանի դեմ նրա գործողություններից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Միացյալ Նահանգները մեզ համար անբարյացակամ երկիր է, և ամեն ինչ, իհարկե, կախված կլինի նրանից, թե ինչ հայտարարություններ կարվեն հաջորդիվ, ինչպես կդրսևորվի վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ, պլանները և այլն»,- լրագրողներին ասել է Պեսկովը։