Սիրիայի նոր իշխանությունները ժամանակավոր կառավարությունում պաշտպանության նախարար են նշանակել նախագահ Բաշար ալ Ասադին տապալած ապստամբների շարժման առաջատար դեմք Մուրհաֆ Աբու Կասրային, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։
Աբու Կասրան, որը հայտնի է նաև իր Աբու Հասան 600 մականունով, իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման բարձրաստիճան գործիչ է, որն այս ամիս իշխանությունից հեռացրեց Ասադին և ղեկավարեց բազմաթիվ ռազմական գործողություններ սիրիական հեղափոխության ընթացքում, ասել է աղբյուրը:
«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման հրամանատարներից մեկը Սիրիայի պաշտպանության նախարար է նշանակվել

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























