ԱՄՆ հանրությունը կռահումների մեջ է, թե ով է կառավարում ԱՄՆ Արեւելյան ափին վերջերս նկատված դրոնները։ Սակայն մի գաղափար, այնուամենայնիվ, գերակշռում է։ Հանրությունը կասկածում է, որ ԱՄՆ կառավարությունը իրենից տեղեկություն է թաքցնում, եզրակացրել է CBS News-ը՝ սեփական հարցման արդյունքների հիման վրա։
Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիները մի շարք կարծիքներ ունեն այն մասին, թե ով է կառավարում անօդաչու թռչող սարքերը, եւ ամենակասկածելին ԱՄՆ կառավարությունն է, բայց ոչ մի պատասխան գերիշխող չէ:
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ բնակիչները տարակարծիք են այն հարցում, թե ով է կառավարում առեղծվածային անօդաչու սարքերը. 37 տոկոսը պատասխանել է, որ չգիտի, 26 տոկոսը հակված է կարծել, որ դա ԱՄՆ կառավարության գործն է, 18 տոկոսը կասկածում է մասնավոր անձանց, 17 տոոսը՝ արտասահմանյան երկրներին եւ միայն 2 տոկոսն է կարծում, որ դրանց հետեւում այլմոլորակայիններն են։
Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ հարցման ենթարկված ավելի քան 2 000 ամերիկացիների 53 տոկոսը առեղծվածային դրոնները սպառնալիք է համարում, իսկ 47 տոկոսը՝ հակառակը։




























