Վրաստանի իշխանություններն անընդունելի են դարձել իրենց՝ այսպես կոչված ընկերների համար այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են մասնակցել ուկրաինական սցենարին։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքային ժողովին ներկայացնելով քաղաքի 2025 թվականի բյուջեի նախագիծը։

«Ուկրաինական իրադարձությունների սկսվելուց հետո արտաքին ուժերը սկսեցին հետաքրքրվել Վրաստանով։ Վրաստանը պետք է օգտագործվեր որպես նրանց շահերի փորձադաշտ։ «Վրացական երազանքի» իշխանությունը, որը հրաժարվեց թուլացնել Վրաստանը և առավել եւս՝ իր ընկերների հրահանգները կատարել՝ ոչնչացնելով այն, նրանց համար անընդունելի դարձավ»,- ասել է Կալաձեն։

Քաղաքապետի խոսքով՝ դրա պատճառով երկրի վրա հսկայական ճնշում է գործադրվել։ «Մեր երկրի և իշխանությունների վրա աննախադեպ ճնշում է գործադրվել, որպեսզի մենք գործենք ոչ թե մեր երկրի, բնակչության խաղաղ ապագայի շահերից ելնելով, այլ հաշվի առնելով այլ խոշոր երկրների շահերը, որոնք ակնհայտ վտանգներ են ներկայացնում մեր երկրի անվտանգության համար»,- հավելել է նա։

Կալաձեն ընդգծել է, որ իշխող կուսակցությունը դրսևորել է բարձր պատասխանատվություն, քաղաքական հասունություն և ամբողջ աշխարհին ցույց է տվել, որ միշտ սկզբունքային է լինելու պետական ​​շահերի պաշտպանության հարցում։