Հայաստանի կառավարությունն այսօր` դեկտեմբերի 15-ին որոշում ընդունեց, ըստ որի` թանկարժեք մետաղների ոլորտում կառավարության լիազոր մարմին ֆինասների նախարարության փոխարեն պետք է հանդիսանա էկոնոմիկայի նախարարությունը:
Լիազոր մարմնի գործառույթներն են` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոծման, հարգադրոշմման լիցենզավորումը եւ գործունեության պահանջների ու պայմանների նկատմամբ հսկողությունը, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առեւտրի նկատմամբ հսկողությունը:
Սա նշանակում է, որ երեւանյան ոսկու տոնավաճառներն այսուհետ կունենան նոր վերահսկող մարմին` հանձինս էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության:
Ըստ ֆինանսների նախարարութւյան կողմից ներկայացրած հիմնավորման` սույն որոշումն ընդունվել է միջազգային փորձի ուսումնասիրությունից ելնելով: Առավել նպատակահարմար է, որպեսզի թանկարժեք մետաղների բնա¬գավառում քաղաքականության իրականացումը, լիցենզիաների տրամադրումը, որակավորման քննությունների կազմակերպումը եւ լիցենզիա ստացած ու մանրածախ առուվաճառք իրականացնող անձանց գործունեության վերահսկողությունը վերապահված լինեն միեւնույն մարմնին` ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:



























