«Գազպրոմ» ընկերությունը հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա՝ «Մոլդովագազից» ունեցած պարտքի պատճառով։ Մոլդովայի իշխանությունները ռուսական ընկերությանը 709 մլն դոլարի պարտքն անվանել են գոյություն չունեցող, գրում է Коммерсант-ը։
«Մոլդովագազը» կանոնավոր կերպով չի կատարում գործող պայմանագրով նախատեսված վճարային պարտավորությունները... Այս կապակցությամբ «Գազպրոմ» ՓԲԸ-ն 2025 թվականի հունվարի 1-ի Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից սահմանում է Մոլդովայի Հանրապետություն բնական գազի մատակարարումների սահմանափակում մինչև 0 խմ՝ օրական»,- հայտնում է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը։
Ռուսական ընկերությունը գազի մատակարարումների դադարեցումը բացատրել է պայմանագրի պայմաններով և ռուսական օրենսդրության նորմերով։ Սահմանափակումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ «Գազպրոմը» այլ բան գրավոր չի հայտնել «Մոլդովագազ» ԲԲԸ-ին։
«Գազպրոմն» իրեն իրավունք է վերապահել միակողմանիորեն խզել պայմանագիրը։ Ընկերությունը չի բացառել նաև, որ կպահանջի փոխհատուցում բոլոր վնասների համար և վճարում տուգանքները։
2021 թվականին «Գազպրոմը» և «Մոլդովագազը» կնքեցին հինգ տարվա պայմանագիր։ Պայմաններից մեկը Մոլդովայի կողմից պարտքի մարումն էր։ Ռուսական ընկերությունը, տույժերի և տուգանքների հետ մեկտեղ, այն գնահատում է 709 միլիոն դոլար 2023 թվականի սեպտեմբերին Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչենն ասել է, որ Քիշնևը ճանաչում է ընդամենը 8,6 միլիոն դոլարի պարտք և չի պատրաստվում վճարել «գոյություն չունեցող պարտքեր»։
Ռուսական «Գազպրոմը» հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա

Հասանելի է
русскийԹեմա




























