Այսօր Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում «Միասնության շղթա» բողոքի ակցիա է տեղի ունենում, հայտնում է վրացական առաջին ալիքը։

Մայրաքաղաքում ցուցարարները հավաքվել են մի քանի վայրերում՝ յոթ կամուրջների վրա, և միմյանց հետ կապվել «մարդկային շղթայով»։ Հանրահավաքի մասնակիցների թվում են տարբեր քաղաքական խմբերի, մասնագիտությունների և գործունեության ոլորտների ներկայացուցիչներ։

Հանրահավաքի մասնակիցների խոսքով, այսօրվա ակցիայով իրենք ցանկանում են ցույց տալ, որ միասնական են նոր ընտրությունների և շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված քաղաքացիների ազատ արձակման պահանջներում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է «Միասնության շղթային»։

«Միասնության շղթայի» հանրահավաքին ներկա են Լեհ Եվրախորհրդարանի պատգամավոր Միխայ Վավրիկևիչը և լիտվացի Եվրախորհրդարանի պատգամավոր Դաինյուս Ժալիմասը, ովքեր հանրահավաքից առաջ հանդիպումներ են ունեցել ընդդիմության ներկայացուցիչների, ապա՝ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։