Ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պետությունների ղեկավարները ցավակցություններ են փոխանակել դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որում եղել են Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիներ։
«Կողմերը ելնում են նրանից, որ Ղազախստանի կառավարական հանձնաժողովը, որը հետաքննում է տեղի ունեցածի բոլոր մանրամասները, կներգրավի փորձագետներ Ռուսաստանից, Ադրբեջանից և Բրազիլիայից՝ վթարի վայրում հայտնաբերված թռիչքի ձայնագրիչները վերծանելու համար։ Ղազախստանի տարածքում իրականացվող այս աշխատանքը լինելու է օբյեկտիվ և թափանցիկ։
Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, որը վերջերս տեղի ունեցավ Լենինգրադի մարզում, ցուցաբերած հյուրընկալության համար։
Երկու երկրների ղեկավարները մշտական կապի մեջ կմնան ինչպես ադրբեջանական ինքնաթիռի ողբերգական միջադեպի բոլոր հանգամանքների հետաքննության, այնպես էլ ռուս-ղազախական համագործակցության հետագա զարգացման արդիական հարցերի շուրջ»,- ասվում է Կրեմլի հայտարարությունում։
Պուտինը Ղազախստանի նախագահի հետ հեռախոսով քննարկել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հարցը

Հասանելի է
русскийԹեմա




























