Լիբանանի իշխանությունները ձերբակալել են ծայրահեղական «Մուսուլման եղբայրներ» շարժման հանգուցյալ առաջնորդի որդուն՝ Աբդուլ Ռահման ալ Քարադավիին, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով լիբանանյան դատական իշխանության ներկայացուցչին։
Եգիպտոսի ձերբակալման օրդերով Քարադավին ձերբակալվել է շաբաթ օրը, երբ նա Սիրիայից ժամանել է Մասնաա սահմանային անցակետ, ասել է պաշտոնյան:
Պաշտոնյան հավելել է, որ օրդերը «հիմնված է Եգիպտոսի դատական համակարգի որոշման վրա», որը հեռակա կարգով դատապարտել է Քարադավիին հինգ տարվա ազատազրկման՝ «պետությանը հակազդեցության և ահաբեկչություն հրահրելու» մեղադրանքով։
Դատական իշխանությունը հանձնարարական կտա այն մասին, թե արդյոք «նրա արտահանձնման պայմանները պահպանվել են», և հարցը կուղարկվի Լիբանանի կառավարությանը, որը պետք է վերջնական որոշում կայացնի, ասել է աղբյուրը։
Նրա հայրը՝ Յուսուֆ ալ-Քարադավին, «Մուսուլման եղբայրներ» խմբավորման առաջնորդն էր, որն արգելված է Եգիպտոսում որպես ահաբեկչական խմբավորում:
Նա մահացել է 2022 թվականին Քաթարում տասնամյակների աքսորից հետո։





























