ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի մահվան առնչությամբ Truth Social սոցիալական ցանցում գրառում է արել, նշելով, որ թեև ինքը փիլիսոփայական և քաղաքական առումով բնավ համաձայն չէ ԱՄՆ հանգուցյալ նախագահի հետ, Քարթերն իսկապես սեր ու հարգանք էր տածում երկրի հանդեպ։

«Նախագահ Ջիմի Քարթերը մահացել է 100 տարեկանում։ Թեև փիլիսոփայական և քաղաքական առումով բնավ համաձայն չէի նրա հետ, ես միաժամանակ հասկացա, որ նա իսկապես իսկապես սեր ու հարգանք էր տածում երկրի ու այն ամենի հանդեպ, ինչն այն  մարմանավորում էր: Նա շատ աշխատեց Ամերիկան ​​ավելի լավ վայր դարձնելու համար, և դրա համար ես իմ խորին հարգանքն ունեմ: Նա իսկապես լավ մարդ էր, և, իհարկե, մենք նրան շատ կկարոտենք: Օվալաձև գրասենյակը լքելուց հետո նա շատ ազդեցիկ մարդ էր, շատ ավելի ազդեցիկ, քան նախագահներից շատերը: Ես և Մելանիան մեր ջերմ ցավակցություններն ենք հայտնում նրա հրաշալի ընտանիքին»,- գրել է Դոնալդ Թրամփը։