Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զաիեդ ալ-Նահայայի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է թույլ չտալ, որ ԴԱԻՇ-ին (Իսլամական Պետություն-խմբ.) օգտվի տարածաշրջանում ստեղծված քաոսից, իսկ Իսրայելը խարխլի Սիրիայում նոր գործընթացը, հայտնում է Anadolu-ն։

«Էրդողանը հայտարարել է Սիրիայի ստեղծման կարևորության մասին, որտեղ տարբեր էթնիկ և կրոնական խմբեր կողք կողքի խաղաղ ապրում են, ինչպես նաև Արաբական Հանրապետությունում միասնության ապահովումը։

Անկարայի համար անընդունելի է, որ Սիրիայում գործող ահաբեկչական YPG-ն (PKK-ի սիրիական ճյուղը) դիտարկվի որպես տարածաշրջանում քրդերի ներկայացուցիչ և մեկը, ում հետ կարող են բանակցություններ վարել»,- նշել են թուրքական լրատվամիջոցները։