Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ամանորի կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Կիմ Չեն Ընը, ջերմորեն շնորհավորելով Պուտինին՝ իր «ամենամոտ ընկերոջը», իր անունից, Կորեայի ժողովրդի և բոլոր զինվորների ու սպաների անունից, ջերմ շնորհավորանքներ է հղել եղբայրական ռուս ժողովրդին, «խիզախ ռուսական բանակի» բոլոր զինծառայողներին:
Նա մաղթել է, որ նոր տարին՝ «2025 թվականը լինի 21-րդ դարի պատերազմում հաղթանակի տարի, երբ Ռուսաստանի բանակն ու ժողովուրդը կհաղթեն նեոնացիստներին և մեծ հաղթանակ տանեն»։



























