Սանկտ Պետերբուրգի կենտրոնում ոստիկանությունը միգրացիոն ռեյդ է իրականացրել. Այս մասին հայտնում է 78.ru պորտալը։
Նաև, ըստ Ֆոնտանկայի, օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերը ստուգվել են ոստիկանության և ՕՄՕՆ-ի կողմից, ինչի արդյունքում միգրանտներից մի քանիսը բերման են ենթարկվել։ Պարբերականը հրապարակել է նաև ավտոբուսի տեսանյութ, որտեղ նստեցրել են ձերբակալվածներին։
78.ru-ի փոխանցմամբ՝ մոտ հազար մարդ կտեղափոխվի ոստիկանական բաժանմունքներ։
Անցյալ տարի Ամանորի գիշերը ևս ներգաղթյալների դեմ ռեյդ է իրականացվել Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ բերման էր ենթարկվել մոտ 3 հազար մարդ։ Ըստ Ֆոնտանկայի՝ նրանցից ավելի քան 600-ը երկրում են գտնվել միգրացիոն օրենսդրության խախտումներով, նրանց նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմվել։ Ավելի քան 100 մարդ կարող է վտարվել:
2024 թվականի սկզբից Ռուսաստանում խստացվել է միգրացիոն քաղաքականությունը։ Մասնավորապես, փոխվել է արտասահմանցիների համար արտոնագրեր և աշխատանքի թույլտվություն ստանալու թեստավորման համակարգը. այժմ քննություն է ընդունում ընդամենը 92 պետական մարմին, իսկ առևտրային կառույցները դուրս են մնացել գործընթացից։ Օտարերկրացիները պետք է ցուցադրեն ռուսաց լեզվի, ռուսաց պատմության և երկրի օրենսդրության հիմունքների իմացություն:



























