Դեկտեմբերի 15-ին Վանաձոր քաղաքի 66-ամյա մի բնակիչ ոստիկանության Վանաձորի բաժնում հայտարարություն է տվել, որ գիշերը, ժամը 2-ի սահմաններում, 3 անհայտ անձինք մտել են իր տուն, ծեծի ենթարկել իրեն եւ տաբատի գրպանից հափշտակել 5.000 ՌԴ ռուբլի, 57.000 դրամ եւ 50 ԱՄՆ դոլար:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:

Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է քննություն: