Երեւանում, դեկտեմբերի 15-ին, ժամը 14.00-ին, Գայի պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն-Գոլֆ», «Դեու» եւ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























