Պատասխանելով հարցին, թե արդյոք անցած շաբաթ Լոս Անջելեսի շրջանում բռնկված հրդեհների պատճառները պարզված են, պաշտոնական անձինք պատասխանել են, որ հետաքննությունը շարունակվում է։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։

«Մենք ներկայումս ունենք ուժեղ աշխատանքային խումբ՝ պարզելու այս առանձին հրդեհներից յուրաքանչյուրի պատճառն ու ծագումը: Նրանցից ոչ մեկի հրկիզումը չի բացառվում։ Հետաքննությունը շարունակվում է։ Ինչ վերաբերում է Պալիսադեսի հրդեհին, այս պահին վերջնականապես չի հաստատվել դրա հրկիզման փաստը, բայց մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները»,- լրագրողներին հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Դոմինիկ Չոյը: