Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Լեհաստան։ Նախատեսված է մի շարք հանդիպումներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, փոխանցել է «РБК-Украина»-ն։
Նրա խոսքով՝ շուտով կսկսվի Զելենսկու հանդիպումը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, ապա Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։
Կլինեն նաեւ Ուկրաինայի նախագահի եւ ուկրաինական համայնքի հանդիպումը եւ այլ միջոցառումներ։





























