«Էդիսոն» ամերիկյան էներգոընկերության մասնաճյուղերից մեկի աշխատակիցը կրակ է բացել իր գործընկերների վրա, ապա ինքնասպան եղել: Արդյունքում երկու աշխատակից սպանվել է, երկուսը` վնասվածքներ են ստացել:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին, Լոս Անջելեսից 35 կմ հեռավորության վրա գտնվող Իրվինդեյլ փոքրիկ քաղաքի «Էդիսոնի» գրասենյակում:

«Էդիսոնի» միջազգային ստորաբաժանման ղեկավար Թեդ Քրեյվերը հաստատել է, որ բոլոր մահացածները եւ վիրավորները, որոնց շարքում կա կին, ընկերության աշխատակիցներն են:

Նա ողբերգությունը համարել է «ձեռնարկության պատմության մեջ ամենասարսափելի օրերից մեկը»: Մասնաճյուղում աշխատում է շուրջ 200 մարդ: Ընկերության ղեկավարությունը տեղի ունեցածի այլ մանրամասներ չի բացահայտում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: