Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` Երեւանում գտնվող «Ջոս»  («Jose») ռեստորանային համալիրի սեփականատեր Մհեր Ավետիսյանը ցանկանում է 12 մլն դոլարով վաճառել համալիրը: «Հիշեցնենք, որ վերջինս Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի այն սանիկն է, ով իր կնքահորը «Բենթլի» մակնիշի թանկարժեք ավտոմեքենա էր նվիրել: Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ-ների` Մ. Ավետիսյանը 12 մլն դոլարով «գցել» է ՌԴ-ում գործող «Ռենովա» ընկերության տնօրեն Գեորգի Իոսիֆյանին, ով բավականին լուրջ նձնավորություն է Ռուսաստանում»,- գրում է «168 ժամ»-ը: