Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը դեռևս Իսրայելին չի տրամադրել առաջին պատանդների անունների ցուցակը, որոնց պետք է ազատի կիրակի օրը տեղական ժամանակով ժամը 8:30-ին հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
Խմբավորման աղբյուրը հայտնել է իսրայելական Ynet լրատվական կայքին, որ ձգձգումը «տեխնիկական պատճառներով» է պայմանավորված։
Աղբյուրը նշում է, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները «ֆիզիկապես շփվում են էմիսարների միջոցով, և ժամանակ է պահանջվում պատանդների անունները և գտնվելու վայրը համաձայնեցնելու համար, երբ Իսրայելի պաշտպանության ուժերի ինքնաթիռները դեռ թռչում են իրենց գլխավերևում»:
«Ցուցակը կհրապարակվի միայն ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մուհամմեդ Սինվարի հաստատումից հետո»,- հավելել է աղբյուրը։





























