ԱՄՆ Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը, որը պատասխանատու է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման համար, դժգոհություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ X-ի ալգորիթմներն իր լրահոսը լցնում են նացիստական ​​ողջույններով գրառումներով։

«Եթե ես տեսնեմ ևս մեկ նացիստական ​​ողջույն իմ լրահոսում, ես կկորցնեմ խելքս», - գրել է Մասկն X-ում: «Այս հարթակում առաջարկվող ալգորիթմը վատն է: Ես հենց հիմա ուզում եմ խոսել մենեջերի հետ»:

Սոցցանցերի օգտատերերը հրապարակման մեկնաբանություններում շտապել են հիշեցնել Մասկին, որ նա է X-ի սեփականատերը:

Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո ելույթ ունենալով՝ Մասկը շնորհակալություն է հայտնել նախագահի կողմնակիցներին աջակցության համար։ Ինչ-որ պահի նա աջ ձեռքը դրել է կրծքին, այնուհետև այն տեղափոխել կողք՝ ափը վար: Նա շրջվել է և կրկնել ժեստը։ Շուտով Մասկի արարքը սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում սկսեցին համեմատել իտալացի ֆաշիստների և գերմանացի նացիստների ժեստի հետ: