Կամերային թատրոնի տնօրեն, 60-ամյա Արա Երնջակյանը, վարելով «Տոյոտա» մակնիշի 14 ՕԼ 120 համարանիշի ավտոմեքենան դեկտեմբերի 16-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա Մետաքսյա Ավդալյանին եւ 23-ամյա Հայկ Հովհաննիսյանին: Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի տեղեկացրեցին ոստիկանության լրատվական վարչությունից:
Վրաերթը տեղի է ունեցել ժամը 21.10-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի թիվ 42 շենքի դիմաց: Վրաերթ կատարելուց հետո Երնջակյանը փախուստի չի դիմել, շտապօգնություն է կանչել եւ օգնել որպեսզի վրաերթի ենթարկվածներին տեղափոխեն Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ի դեպ, Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղեկացանք, որ Մետաքսյան հրաժարվել է բուժօգնությունից, իսկ Հայկ Հովհաննիսյանը դեռեւս գտնվում է ապաքինման փուլում եւ բուժում է ստանում:




























