Իսրայելը կարծում է, որ առաջիկա ժամերին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը Գազայում կսկսի պատրաստվել չորս պատանդների ազատ արձակմանը, տեղեկացրել է Times of Israel-ը՝ հղում կատարելով պաշտպանական գերատեսչության աղբյուրին։

ՀԱՄԱՍ-ը մտադիր է ազատ արձակել կին զինվորականներ Կարինա Արիեւին, Դանիելա Հիլբոային, Նաամ Լեւիին եւ Լիրա Ալբագին, որոնք առեւանգվել էին Նահալ-Օզ անցակետից 2023թ. հոտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։