Ազատ արձակված իսրայելցի զինվորական կանայք՝ Կարինա Արիեւը, Դանիելա Հիլբոան, Նաամա Լեւին եւ Լիրի Ալբագը, այժմ ՑԱԽԱԼ-ին են հանձնվել Գազայի հատվածում, տեղեկացրել է Times of Israel-ը։
ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը չորս կանանց հանձնել է Կրամիր խաչին, որը նրանց հասցրել եւ հանձնել է ՑԱԽԱԼ-ին։ Նրանց դուրս կբերեն Գազայից եւ կտանեն սահմանից ոչ հեռու գտնվող հաստատություն՝ նախնական զննման եւ ծնողների հետ առաջին հանդիպման համար 477 օրյա գերությունից հետո։





























