Փորձը ցույց է տալիս, որ նախընտրական տարին արդյունավետ չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«2012 թվականը նախընտրական է լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի համար, եւ փորձը ցույց է տվել, որ նախընտրական տարին արդյունավետ չէ կարգավորման համար: Բայց այստեղ կա մեկ բայց»,- նշել է Էդուարդ Շարմազանովը եւ հավելել. «Հայաստանի մոտեցումը համահունչ է միջազգային հանության մոտեցմանը: Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սահմաններում: Աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի գեակայության ուղղությամբ, եւ դրա վառ օրինակը Հարավային Սուդանն է: Եւ վստահ եմ, որ մի օր էլ Լեռնային Ղարաբաղը կդառնա անկախ պետություն»:
Ըստ Շարմազանովի, եթե միջազգային հանրությունը իսկապես ուզում է, որ հակամարտությունը կարգավորվի, Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ, Ադբեջանն էլ զերծ մնա ռասիստական հայտարարություններից:




























