Չորեքշաբթի առավոտյան նավթի գնանշումները չափավոր իջել են նախորդ օրվա բարձրացումից հետո:

Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,19 դոլարով (0,25 տոկոս)՝ մեկ բարելը 77,30 դոլար։ Երեքշաբթի Brent-ը թանկացել է 0,41 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 77,49 դոլար։

WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0,16 դոլարով (0,22 տոկոս)՝ մեկ բարելը 73,61 դոլար։ Մեկ օր առաջ պայմանագիրը թանկացել էր է 0,6 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 73,77 դոլար։