Հինգշաբթի նավթի գինը թույլ  իջնում է՝ ԱՄՆ-ում պաշարների աճի վերաբերյալ տվյալների ֆոնին:

Brent-ի մարտյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 76,43 դոլար, ինչը 0,15 դոլարով (0,20 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների ցուցանիշից։ Չորեքշաբթի պայմանագրերը նվազել են 0,91 դոլարով (1,2 տոկոս)՝ մեկ բարելը 76,58 դոլար։

WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0,07 դոլարով (0,1%)՝ հասնելով 72,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով՝ այս պայմանագրերի արժեքը նվազել է 1,15 դոլարով (1,6 տոկոս)՝ մեկ բարելը 72,62 դոլար։