Գրենլանդիայի սառցե վահանը՝ աշխարհի մեծությամբ երկրորդ սառցազանգվածը, ավելի արագ է ճաքում, քան երբևէ՝ արձագանքելով կլիմայի փոփոխությանը, ասված է Nature հանդեսում հրապարակված հետազոտության մեջ:

Գիտնականներն օգտագործել են 8000 հատ 3D մակերևութային քարտեզներ, որոնք ստացվել են առևտրային բարձր լուծաչափով արբանյակային պատկերներից՝ 2016-2021 թվականներին սառցե վահանի մակերեսի վրա ճաքերի էվոլյուցիան գնահատելու համար:

Նրանք հայտնաբերել են, որ հինգ տարվա ընթացքում ճեղքերը՝ սառցադաշտերում բացվող սեպաձև խզվածքները զգալիորեն աճել են իրենց չափերով և խորությամբ և ավելի արագ տեմպերով, քան ավելի վաղ հայտնաբերվածները:

«Ինձ ամենաշատը զարմացրեց այն, թե որքան արագ է դա տեղի ունենում: Նախորդ հետազոտություններից մեկը փոփոխություններ է ցույց տվել տասնամյակների մասշտաբներով… իսկ հիմա տեսնում ենք, որ դա տեղի է ունենում հինգ տարվա մասշտաբով», - ասում է, Դուրհամի համալսարանի աշխարհագրության ամբիոնի դոցենտ և հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Թոմ Չադլին:

1992 թվականից ի վեր Գրենլանդիայում ծովի մակարդակը բարձրացել է մոտ 14 մմ-ով։ Գիտնականների կարծիքով դա պայմանավորված է ավելի շոգ եղանակին  սառույցի հալման ավելացմամբ, ինչպես նաև օվկիանոսի սառույցի հոսքի ավելացմամբ՝ ի պատասխան օվկիանոսի բարձր ջերմաստիճանի, որոնք երկուսն էլ պայմանավորված են կլիմայի խախտմամբ:շ

«Վստահ ենք, որ ճաքերի հայտնագործումն առնչվում է սառցե վահանի շարժման արագացմանը։ Մենք արդեն մի քանի տարի գիտեինք, որ սառցե վահանը զգալիորեն արագացել է 1990 թվականից ի վեր, և ընդհանուր առմամբ հասկանում ենք, որ դա կապված  է օվկիանոսի տաքացման հետ»,- ասում է Չադլին։

Նա հուսով է, որ այս հետազոտության մեջ օգտագործված բարձր լուծաչափով քարտեզագրումը կսկսի կիրառվել այլ հետազոտություններում՝ ծովի մակարդակի բարձրացումը ավելի լավ կանխատեսելու նպատակով: