Անցյալ շաբաթ Ջորջիա նահանգից տղամարդը դատապարտվել է 475 տարվա ազատազրկման՝ շների կռիվներին նպաստելու և կենդանիների, ներառյալ՝ 2022 թվականի նոյեմբերին նրա  կալվածքից առգրավված 107 շների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Դա ամենաերկար դատավճիռն է շների կռիվների պատմության մեջ, հայտնել է Կենդանիների հանցագործությունների դեմ պայքարի հարցերով նահանգի ​​դատախազ Ջեսիկա Ռոքը, որը միաժամանակ ԱՄՆ դատախազի հատուկ օգնականն է Ջորջիա նահանգում:

Դատարանում 57-ամյա ամբաստանյալ Վինսենթ Լեմարկ Բարելը հերքել է շների կռվին առնչություն ունենալը։ Սակայն հայտնի չէ, թե արդյոք Բարելը կբողոքարկի։

Գործը հարուցվել է 2022 թվականին, երբ Amazon էլեկտրոնային գործառնությունների ամերիկյան ընկերության առաքիչը հայտնել է իշխանություններին, որ մի քանի շներ ծանր շղթաներով կապված են Ջորջիա նահանգի Դալլաս քաղաքում ամբաստանյալի կալվածքում:

Ավելի ուշ՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ին, Փոլդինգ շրջանի շերիֆի տեղակալները և տեղի մարշալները, դատավորի թույլտվությամբ, խուզարկություն են իրականացրել կալվածքում։

Շերիֆի գրասենյակն այն ժամանակ հայտարարել էր, որ շները պիտբուլներ են եղել:

Դատախազներն արդյունքում հայտարարել են, որ կալվածքում կային դաժան վերաբերմունքի հետքերով 107 շներ, այդ թվում՝ մի քանիսը, որոնք թերքաշ են եղել: տարածքում չի բավարարել ուտելիքը, ջուրն ու ապաստանը, իսկ շներից շատերը շղթայված էին գերաններին մոտակայքում, «մարտավարություն, որը ծառայում է շների ագրեսիվության զարգացմանը», ասվում է Փոլդինգ շրջանի շրջանային դատախազության հայտարարության մեջ:

Բյուրելը ձերբակալվել է խուզարկության օրը՝ շների կռիվներին նպաստելու և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու մեղադրանքով, ասված է շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ:

Ըստ շերիֆի՝ տանը բնակվող 107 շներից մեկ այլ խումբ հայտնաբերվել է նկուղում՝մեզով և կղանքով գետնին քարշ գալիս: