Միչիգանի բնակչուհին վիճակախաղի տոմս է նվեր ստացել հորից և արդյունքում  4 միլիոն դոլար է շահել, հայտնում է UPI-ն։

Օքլենդ շրջանի 26-ամյա կինը Միչիգանի վիճակախաղի պաշտոնյաներին պատմել է, որ իր հայրն իրեն սուպեր վիճակախաղի (scratch ticket) տոմս է նվիրել:

«Հայրս գնել էր 150 միլիոն ֆոնդով Spectacular ակնթարթային խաղի տոմս ու նվիրեց ինձ, - պատմում է երիտասարդ կինը: - Ես զարմացա, երբ նա տոսմը հանձնեց ինձ ու ես հարցրեցի՝ ինչու է այն գնել ինձ համար: Հայրս ասաց, որ «հենց էնպես» նվեր է, ինչն, ըստ իս, շատ սիրալիր քայլ էր նրա կողմից»:

Բայց պարզվեց, որ նվերն ավելին արժեր, քան տոմսի համար հոր վճարած 30 դոլարը։

«Երբ ես հանեցի տոմսը, ես շշմեցի՝ տեսնելով, որ այն շահել է 4 միլիոն դոլար։ Ահավոր բուռն հույզեր վերապրեցի։ Ես գոռում էի, լաց լինում։ Ուղղակի շոկի մեջ էի ու մին չև հիմա էլ շոկի մեջ եմ, որ 4 միլիոն դոլար եմ շահել», -պատմում է 26-ամյա կինը:

Հարցին՝ ինչպես է ծախսելու շահած գումարը, երիտասարդ կինը խոստովանել է, որ մրցանակային գումարի առյուծշի բաժինը կպահի «նեղ օրվա» համար։