Շոտլանդիայի կառավարությունը ցանկանում է, որ բոլորն իմանան, որ չի պատրաստվում արգելել կատուներին: Շոտլանդիայի առաջին նախարար Ջոն Սվինին ստիպված է եղել հայտարարություն անել այն բանից հետո, երբ անկախ փորձագետներն իրենց զեկույցում կատուներին վտանգ են անվանել Շոտլանդիայի վայրի բնության համար և առաջարկել դիտարկել «զսպող» միջոցներ՝ վնասը նվազեցնելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Շոտլանդիայի Կենդանիների բարեկեցության հանձնաժողովը հայտարարել է, որ կատուները Մեծ Բրիտանիայում ամեն տարի սպանում են առնվազն 700 միլիոն թռչունների և այլ կենդանիների:

Հանձնաժողովը խորհուրդ է տվել կառավարությանը դիտարկել մի շարք միջոցառումներ, ներառյալ ընտանի կատուներին տանը կամ թոկով կապած պահելը, պաշտպանելու վտանգված տեսակները, ինչպիսիք են շոտլանդական վայրի կատուները:

Զեկույցում ասվում է, որ «կատուների զսպման» միջոցառումները կարող են ներառել նաև «խոցելի տարածքներում տնային կատուների սեփականության սահմանափակումներ», ինչը ոմանք կարող են մեկնաբանել որպես դե ֆակտո արգելք: Շոտլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ «ամբողջությամբ կքննարկի» առաջարկությունները:

Մի երկրում, որտեղ կենդանիներին սիրում են, այս առաջարկները խուճապ են առաջացրել լրատվամիջոցներում։

Սուինին խոսել է լրագրողների հետ՝ պաշտպանելով կատուների շահերը:

«Թույլ տվեք սա հստակեցնել այսօր»,- ասել է նա։ -Կառավարությունը չի պատրաստվում արգելել կամ սահմանափակել կատուներ պահելը։ Մենք դա չենք պատրաստվում անել և չենք անելու»: