Ճապոնական Suntory Holdings ալկոհոլային ընկերության սեփականատեր Տակեշի Նիինամին ակնկալում է, որ ամերիկյան արտադրանքն ավելի քիչ պահանջարկ կունենա:
Սպառողները կարող են սկսել բոյկոտել ամերիկյան ապրանքները, ներառյալ վիսկին, ի պատասխան Թրամփի վարչակազմի կողմից առևտրային մաքսատուրքերի սահմանմանը։ Նման կարծիք է հայտնել ճապոնական Suntory Holdings ալկոհոլային ընկերության սեփականատեր Տակեշի Նիինամին, որին պատկանում են Jim Beam և Maker’s Mark վիսկիների ապրանքանիշերը։
«Մենք մշակել ենք 2025 թվականի ռազմավարական և բյուջետային պլան՝ ակնկալելով, որ ամերիկյան ապրանքները, այդ թվում՝ ամերիկյան վիսկին, ավելի քիչ պահանջարկ կունենան ԱՄՆ-ից դուրս՝ նախ՝ մաքսատուրքերի և, երկրորդ՝ էմոցիաների պատճառով», - ասել է ընկերության սեփականատերը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։
Նա նաեւ նշել է, որ ընկերությունը նախատեսում է «կրճատել ԱՄՆ-ից այլ երկրներ՝ Եվրոպա, Մեքսիկա եւ Կանադա արտահանումը»։ «Մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք Միացյալ Նահանգներին՝ ամերիկյան վիսկի [այնտեղ] վաճառելու համար», - հավելել է Նինամին։
Suntory-ի սեփականատիրոջ կարծիքով՝ ԱՄՆ-ն, ի վերջո, կհրաժարվի առևտրային մաքսատուրքերի ներմուծումից։ Նա ընդգծել է, որ «եթե մաքսատուրքերը տարածվեն աշխարհի բոլոր ծայրերում, ապա ամենաշատը կտուժի Միացյալ Նահանգները»։ «Թրամփը կսկսի ավելի իրատեսական վերաբերվել Միացյալ Նահանգների ազգային շահերին»,- եզրափակել է գործարարը։
Թրամփի մաքսատուրքերը կարող են հանգեցնել ամերիկյան ալկոհոլային ապրանքանիշերի համաշխարհային բոյկոտի. FT

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























