Քելոգը, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հանձնարարել է օգնել վերջ դնել եռամյա պատերազմին, ասել է, որ Ուկրաինան միջուկային զենքով վերազինելն իմաստ չունի:
«Հիշեք, նախագահն ասաց, որ մենք ողջախոհ կառավարություն ենք»,- ասել է նա։ -Երբ ինչ-որ մեկը նման բան է ասում, նայեք արդյունքին կամ ներուժին: Սա ողջախոհության կիրառում է»:
Այս շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ եթե Միացյալ Նահանգները չկարողանա երաշխավորել ՆԱՏՕ-ին անդամակցելու արագ ուղին, Կիևն ունի անվտանգության այլընտրանքային տարբերակներ՝ միջուկային զենք։
1994 թվականին, Խորհրդային Միության փլուզումից հետո, Ուկրաինան համաձայնեց Ռուսաստանին տալ իր միջուկային զենքը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Բրիտանիայի երաշխիքների դիմաց, որ իր ինքնիշխանությունն ու անկախությունը կհարգվեն, դաշնագիր, որը Մոսկվան խախտել է իր բազմաթիվ ներխուժումներով։





























