Երկուշաբթի օրը նավթի գինը բարձրանում է նախորդ շաբաթվա անկումից հետո։
Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,6 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 75,26 դոլար։ Ուրբաթ Brent-ը թանկացել է 0,37 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 74,66 դոլար։
WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,54 դոլարով (0,76 տոկոս)՝ մեկ աբրելը 71,54 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրը թանկացել է 0,39 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 71 դոլար։




























