Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիտ Քելոգին ասել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։

«Նա նաեւ հայտնել է ԵՄ պատրաստակամությունն՝ աշխատել ԱՄՆ-ի հետ արյունահեղությանը վերջ դնելու եւ արդար եւ կայուն խաղաղություն ապահովելուն օգնելու համար, որին Ուկրաինան եւ նրա ժողովուրդը իրավամբ արժանի են»,- նշվել է ԵՀ հայտարարությունում՝ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքների հիման վրա:

Ինչպես ընդգծվել է փաստաթղթում, ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ «ցանկացած համաձայնագիր պետք է հարգի Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ ապահովված անվտանգության հուսալի երաշխիքներով»։ «Ինչպես հստակեցրել է Եվրահանձնաժողովի նախագահը, սա կրիտիկական պահ է»,- ավելացրել են ԵՀ-ում։