«Ռուսաստանը ցանկանում է ինձնից ազատվել, եթե ոչ ֆիզիկապես, ապա քաղաքականապես»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես Պուտինի համար շատ անհարմար մարդ եմ։ Առանց ԱՄՆ-ի աջակցության Ուկրաինայի հաղթանակը հաստատ չի լինի, բայց Պուտինը չի կարողանա մեզ բռնազավթել»,- նշել է նա: Դրա մասին հայտնել է ՈՒՆԻԱՆ-ը։

Զելենսկին հավելել է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի ցանկացած աջակցություն, եթե Ուկրաինան բարձրացնի Ուկրաինայում ամերիկացի զինվորների հարցը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 67 միլիարդ դոլարի զենք և բյուջեի համար 31 միլիարդ դոլարի ծրագրեր է փոխանցել։ «Դա հաստատ 500 միլիարդ դոլար չի արժեցել, դա լուրջ խոսակցություն չէ», - ասել է Զելենսկին:

Նա պարզաբանել է, որ պատերազմն Ուկրաինայի վրա 320 միլիարդ դոլար է նստել, որից 120 միլիարդը վճարել են ուկրաինացիները, ևս 200 միլիարդը՝ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան:

«ԱՄՆ-ը պահանջում էր փաստաթղթում հազվագյուտ հողային մետաղների մասին նշվածի 50%-ը։ Մինդեռ անվտանգության երաշխիքների մասին խոսք անգամ չկա։ Այնտեղ հստակ ոչինչ չկա։ «Ես չեմ կարող վաճառել պետությունը»,- եզրափակել է Զելենսկին։