Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները  տարածքային հարցեր չեն քննարկել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք տարածքների հետ կապված որևէ կոնկրետ հարց չենք քննարկել, դրանցից ոչ մեկը, քանի որ հանդիպման նպատակը դա չէր»,- ասել է նա լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է նրա X-ի էջում։ «Հանդիպման նպատակն էր պարզել՝ կա՞ իրական շահագրգռվածություն խաղաղության քննարկման հարցում, թե՞ ոչ»,- ասել է նա։