Թուլուզից 42-ամյա տղամարդուց գողերը բանկային քարտ են գողացել։ Այս մասին գրում է La Dépêche du Midi-ն։

Դրանից հետո նրանք վիճակախաղի տոմս են գնել, որը շահումով է ստացվել։

Գողերը շահել են 500.000 եվրո։

Տուժողը հայտարարել է, որ ցանկանում է բանակցել շահումների բաժանման շուրջ։

Նա հույս ունի, որ իր հետ կապ կհաստատեն իր փաստաբանի միջոցով: