Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը ԱՄՆ-ի կողմից հակաիրանական նոր պատժամիջոցներ մտցնելն անվանել է Թեհրանի հետ բանակցելու ցանկության մասին ամերիկացի քաղաքական գործիչների հայտարարությունների կեղծ լինելու ապացույցը։ Այս մասին նշվել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

«Նշելով որոշ ամերիկացի քաղաքական գործիչների հայտարարություններն Իրանի հետ շփվելու ցանկության մասին՝ ԱԳՆ ներկայացուցիչը Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցների կիրառումն անվանել է այդ հայտարարությունների կեղծ լինելու ամենամեծ ապացույցը»,- նշվել է գերատեսչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրությունում։

Ինչպես նշել է Իրանի ԱԳՆ-ն, ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներ մտցնելը, որոնք խոչընդոտում են Իրանի արտաքին առեւտրի զարգացմանը, «հակասում են ՄԱԿ սկզբունքներին, մասնավորապես՝ ազգային ինքնիշխանության եւ ժողովրդի ինքնորոշման հարգման սկզբունքին»։